«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը փորձում են խզել Ռուսաստանի հետ բոլոր տեսակի շփումները՝ իրենց երկրում անցանկալի հայտարարելով այն մարդկանց, որոնք երկար տարիներ սատարում են Մոսկվայի և Երևանի հարաբերությունների զարգացումը»,-այս մասին NEWS.ru-ին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահԿոնստանտին Զատուլինը։
Նա «վրդովեցուցիչ» է որակել Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի՝ Հայաստան մուտքն արգելելու մասին որոշումը։
Զատուլինը հիշեցրել է, որ անցյալ տարի իրեն և Մարգարիտա Սիմոնյանին նույնպես արգելել են մուտք գործել երկիր, ինչը տեղի է ունեցել «արևմտյան էմիսարների հետ հայ քաղաքական գործիչների հանդիպումներից անմիջապես հետո»։
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Վիկտոր Կրիվոպուսկովին։ Ես գիտեմ, որ նա շատ բան է արել ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար, ոչ թե խոսքով, այլ գործով։ Իհարկե, նրա մուտքի արգելքը պատահականություն կամ սխալմունք չէ։ Սա Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետևողական գիծն է», - ասել է պետդումայի պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը